Հայերն Իսրայելի ԱԳՆ-ի դիմաց պահանջել են դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը և ճանաչել Արցախը22 հոկտեմբերի 2020 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց հայազգի ցուցարարները պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, հայտնել է այդ երկրում ՀՀ դեսպանատան էջը։ «Ցուցարարները պահանջում են Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգային հարթակներում սատարել ճակատագրով իրեն այդքան մոտ ու հազարամյակների բարեկամ հայ ժողովրդին»,- հայտնել են դեսպանատնից։ Ցույցի ժամանակ վաճառվել են նաև պաշտպանիչ դիմակներ՝ Արցախի դրոշներով, գոյացած գումարը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ավելի վաղ Իսրայելի հայ համայնքը ավտոերթ ու ցույց էր անցկացրել՝ ընդդեմ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, Իսրայելի կողմից ադրբեջանցիներին զենքի վաճառելու որոշման։ Ավտոերթի ընթացքում նաև բախումներ էին եղել տեղի հայերի ու ադրբեջանցիների միջև․ ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների վրա, կոտրել ապակիները, վնասել որոշ ցուցարաների։ Ավելի վաղ Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի վաճառքի պատճառով այդ երկրում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հետ էր կանչվել՝ խորհրդակցությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |