Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ մեկնարկել է23 հոկտեմբերի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ մեկնարկել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,-ասվում է գրառման մեջ: Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ավելի վաղ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներից հետո նոր զինադադար հաստատելու հնարավորության մասին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |