ՀՀ-ում կորոնավիրուսի 2474 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 21,000-ից ավելի23 հոկտեմբերի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2474-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։ Մահվան ևս 16 դեպք կա, 14-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1145 դեպք կա, այլ պատճառով՝ 329։ Ապաքինվել է ևս 489 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 50,276 է, փաստացի բուժվողներինը՝ 21,560 է։ Մեկ օրում թեստավորվել է 5760 մարդ։ Ընդհանուր առմամբ, 368,053 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |