Դեսպան․ Իրանն իր սահմանների խախտում չի հանդուրժի![]() 23 հոկտեմբերի 2020 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող մարտական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին կամ իր տարածքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է ՌԻԱ Նովոստին։ ԼՂ-ում մարտական գործողությունների մեկնարկից հետո Իրանի տարածքում մի քանի ադրբեջանական ԱԹՍ է ընկել։ Մինչ այդ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ սահմանամերձ գոտում բնակելի տներ են տուժել տարածքում պայթած ականներից։ «Իրանը շատ ուշադիր հետևում է ակտիվությանը մեր երկրի սահմանամերձ շրջաններում, մեզ համար անընդունելի է հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքի հանդեպ և լրջորեն զգուշացնում ենք անհրաժեշտ զգուշավորության մասին»,- ասել է Ջալալին։ Դեսպանը հավելել է, որ «Իրանը սերտ շփման մեջ է բոլոր կողմերի հետ»։ «Իրանն ագրեսիա չի հանդուրժի իր սահմաններին կամ տարածքում։ Մենք հայտարարել ենք երկու կողմին, ՀՀ-ին և Ադրբեջանին, որ ով չպահպանի այդ սկզբունքը, լիովին կմերժվի»,- ասել է նա։ Իրանի դեսպանը հավելել է, որ «պաշտպանական ոլորտում Իրանի որոշ հատվածներում ինքնաբավության է հասել և նույնիսկ արտահանման հնարավորությունների։ Եվ եթե կարիք լինի, ապա անպայման անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |