Հոսպիտալացման է սպասում Covid-19-ով 471 պացիենտ․ Ազատ է 285 մահճակալ23 հոկտեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակված հոսպիտալացման հերթում գտնվողների թիվը 471 հոգի է: Դրան զուգահեռ, ազատ մահճակալների թիվը 285 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը։ Նրա տեղեկության իսկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց նաև Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա հավելեց, որ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն ահազանգել էր, որ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահի մարտի դաշտում վիրավորվածները կարող են մնալ առանց բուժօգնության: Հոկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 2474 նոր դեպք կա։ Կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի։ Պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |