ՄԱԿ․ Օտարերկրացի բոլոր վարձկանները պետք է լքեն Լիբիան23 հոկտեմբերի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Լիբիայում գտնվող օտարերկրացի բոլոր զինյալները պարտավոր են լքել երկիրը 3 ամսվա ընթացքում, երկրում կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մտնում Ժնևում 5+5 ձևաչափով լիբիական ռազմական հանձնաժողովի կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումից հետո, հայտարարել է Լիբիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Սթեֆանի Ուիլյամսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Զինյալներն իրենց ճամբարներ պետք է վերադառնան՝ ազատելով Լիբիայի տարածքները։ Նշվում է, սակայն, որ կրակի դադարեցման որոշումը չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա։ Ստեղծվելու են նաև համատեղ ոստիկականակն ուժեր՝ որոշման վերահսկողությունն իրակականցնելու համար։ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն: Լիբիայում Ֆեյեզ Սարաջայի ղեկավարած Ազգային համաձայնության կուսակցության և մարշալ Խալիֆ Խաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի միջև հակամարտություն էր ընթանում։ ԱՀԿ-ին սատարում են Թուրքիան և Կատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։ Սեպտեմբերին ԱՀԿ առաջնորդ Ֆեյեզ Սարաջը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում փոխանցել երկրի կառավարումը նոր կառավարությանը՝ լիբիական հակամարտության բոլոր կողմերի հետ լիարժեք համաձայնության գալու պարագայում: Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |