Կորոնավիրուսի թեստավորման գինը կնվազի

Կորոնավիրուսի թեստավորման գինը կնվազի

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուս ախտորոշող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել թեստավորման գինն առավեկագույնը մինչև 15,000 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

Գնի մեջ ներառված չեն տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ։

Գնիջեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և մի շարք լաբորատորիաների ղեկավարների հանդիպման ընթացքում։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 2474 նոր դեպք կա։

Կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---