Լիբանանահայերը ցույց են արել ՄԱԿ գրասենյակի մոտ՝ պահանջելով որոշել Արցախի կարգավիճակը![]() 23 հոկտեմբերի 2020 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Լիբանանահայ երիտասարդները ցույց են կազմակերպել երկրում ՄԱԿ գրասենյակի դիմաց։ Նրանք միջազգային հանրությունից պահանջել են որոշել Արցախի կարգավիճակը և դադարեցնել թուրք-ադրբեջանական հարձակումն Արցախի խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա, գրում է Regionmonitor-ը։ Ցուցարարները նաև պահանջել են դադարեցնել Թուրքիայի կողմից զենքի մատակարարումն Ադրբեջանին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |