Ստեփանակերտն ու Մարտունին ռմբակոծվում են

Ստեփանակերտն ու Մարտունին ռմբակոծվում են

PanARMENIAN.Net - Արցախի Ստեփանակերտ և Մարտունի քաղաքները ռմբակոծվում են: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ 6 հրթիռ է արձակվել Ստեփանակերտի վրա։

Հոկտեմբերի 23-ին ադրբեջանական ուժերը ռմբակոծել են Մարտակերտը։ Բացի այդ, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---