Պողոսյան․ Ստեփանակերտի հրթիռակոծմանը պատասխանելու ենք, ասել էինք՝ ներում չի լինի![]() 23 հոկտեմբերի 2020 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան ադրբեջանցիները հերթական անգամ հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,-գրել է նա։ Հոկտեմբերի 23-ին ավելի վաղ կրկին հայտարարվել էր, որ Արցախի Ստեփանակերտ և Մարտունի քաղաքները ռմբակոծվում են: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |