ՀՀ ԱԳ նախարարն արդյունավետ է գնահատել վաշինգտոնյան հանդիպումները![]() 24 հոկտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել Վաշինգտոնի հանդիպմումները։ Այդ մասին նա ասել է Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում։ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Մնացականյանն ասել է, որ բանակցություններում քննարկվում են շատ կարևոր և կոնկրետ նպատակներ՝ հրադադարի հաստատում, վերադարձ խաղաղ կարգավորմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մայք Պոմպեոյի, ինչպես նաև այլ գործընկերների հետ, ինչպես Պետդեպխից, այնպես էլ դրա շրջանակից դուրս, բոլոր բանակցություններում մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ խաղաղ կարգավորմանը։ ԱՄՆ ջանքերը շատ կարևոր են ԵԱՀԿ համանախագահների համատեղ աշխատանքի առումով»,-ասել է նա։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան միասնական մոտեցում ունեն ԼՂ հարցում։ «Սա հենց այն ձևաչափն է, որտեղ, անկախ այլ միջազգային հարցերում համանախագահների ունեցած տարաձայնություններից, զարմանալի միասնական մոտեցում կա»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին ու նշել, որ իրենք կօգնեն հայերին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |