Երևանյան փողոցներից մեկում երթևեկությունը 2 ամսով կդադարեցվի

Երևանյան փողոցներից մեկում երթևեկությունը 2 ամսով կդադարեցվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ից Երևանի Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամսով:

Դա պայմանավորված է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկից դեպի Գ. Շերամի ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. - Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ: Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---