Հայերի ճնշման տակ Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն-ի պայմանագիրը24 հոկտեմբերի 2020 - 13:47 AMT PanARMENIAN.Net - 2020-ի փետրվարին Անկարայի հետ $1 միլիոնի պայմանագիր կնքած Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը դադարեցրել է իր գրանցումը որպես ԱՄՆ-ում Թուրքիայի օտարերկրյա ներկայացուցիչ։ Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի՝ որոշումը հաջորդել է պաշտոնյաների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների ճնշումներին։ Նշվում է, որ վերջին շաբաթում ընկերությունը պայմանագիրը դադարեցնելու պահանջով նամակներ է ստացել, այդ թվում` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդից, շրջանի ղեկավարներից, Կալիֆոռնիայի սենատորներից և այլ պաշտոնյաներից։ Mercury-ն երկար տարիների աշխատանքի փորձ ունի ոչ միայն Թուրքիայի կառավարության, այլև դրա բազմաթիվ լիազորների հետ։ Այն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան բիզնես-խորհրդին (TAIK), որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ Մեհմեդ Յալչինդաղը: Միայն անցյալ տարի ընկերությունը TAIK-ի անունից կապվել է Կոնգրեսի ավելի քան 150 գրասենյակի հետ՝ Էրդողանի փեսա, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի հետ հանդիպում կազմակերպելու համար։ Mercury Public Affairs-ն աշխատում է այնպիսի պատվիրատուների համար, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։ Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքն արշավ էր սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբիստական և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։ Արդյունքում ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |