Շոն Փեն․ Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է մեր տրամադրած զենքով![]() 24 հոկտեմբերի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին թվիթերյան իր միկրոբլոգում դժգոհություն է հայտնել նաև ամերիկացի դերասան Շոն Փենը։ «Քանի դեռ մեզանից շատերը ձեռքերը ծալած նստած են, (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի ընկեր (Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ) Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Սա չէ Ամերիկան: (Ջո) Բայդենն Ամերիկայի նոր վերածննդի կողմակից է»,- գրել է Փենը: Բայդենն ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկանծուն է և գործող նախագահ Թրամփի հիմնական մրցակիցը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |