Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով ՀՀ է հասել հերթական հումանիտար ուղեբեռը

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով ՀՀ է հասել հերթական հումանիտար ուղեբեռը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։

Դրամահավաքի արդյունքում արդեն հանգանակվել է ավելի քան 142 մլն դոլար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---