ՊՆ․ ՀՀ-ից հրթիռակոծման ու հայկական ինքնաթիռ խոցելու մասին լուրերը կեղծ են

ՊՆ․ ՀՀ-ից հրթիռակոծման ու հայկական ինքնաթիռ խոցելու մասին լուրերը կեղծ են

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքից՝ Գորիսից ու Կապանից Ադրբեջանի ուղղությամբ հրթիռային ու հրետանային կրակ չի վարվել, Լաչինի և Ղուբաթլուի (Որոտան) շրջանների տարածքի գնդակոծման մասին լուրը կեղծ է, PanARMENIAN.Net ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նախ՝ Հայաստանի տարածքից երբևէ կրակ չի արձակվել և այժմ էլ չի արձակվում: Աբսուրդային է հայտարարությունը, թե Հայաստանը հրթիռակոծում է Արցախի պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքները», - ասաց Ստեփանյանը:

Նա նաև բացարձակ սուտ է որակել ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, իբրև հայկական ինքնաթիռ են խոցել։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուր էին տարածել, իբրև ՀՀ տարածքից ուժեղ հրթիռակոծության տակ են Լաչինի ու Ղուբաթլուի շրջանների տարածքները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---