Հայկական կողմը հակառակորդի ՏՕՍ-1Ա ծանր հրանետ է խոցել (Վիդեո)

Հայկական կողմը հակառակորդի ՏՕՍ-1Ա ծանր հրանետ է խոցել (Վիդեո)

PanARMENIAN.Net - Հայկական կողմը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ՊԲ ստորաբաժանումը խոցում ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգ։

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետը նախատեսված է հետևակի և տանկերի կրակային աջակցության համար, նախահարձակ և պաշտպանական մարտերի տարբեր տեսակների բաց և փակ կրակային դիրքերից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև թեթև զրահապատ տեխնիկան և տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար:

Կենդանի ուժի խոցման մակերեսը բաց տեղանքում և խրամատներում գտնվելու դեպքում առավելագույն հեռահարության դեպքում կազմում է մինչև 40,000 քմ:

Հրանետն արձակում է 220 մմ-անոց թերմոբարիկ չկառավարվող հրթիռային արկեր՝ 600-ից 3500 մետր հեռավորության վրա։ Համակարգը 1 համազարկով կարող է արձակել 24 արկ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---