Իրանը զինտեխնիկա և ստորաբաժանումներ է մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին24 հոկտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերի իրանական տիրույթում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց, հեղինակների պնդմամբ, երևում է՝ իրանա-ադրեբաջանական սահմանին մոտեցվող զինտեխնիկա։ Տելեգրամյան Azariha ալիքը գրում է, որ Իրանի բանակի 21-րդ դիվիզիան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 25-րդ դիվիզիան տեղակայվում են երկրի հյուսիսարևմտյան սահմանների մոտ։ Աղբյուրն ընգդծում է, որ ԻՀՊԿ դիվիզիան Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի փորձ ունի։ Մեկ այլ տելեգրամյան ալիք՝ Gunaz TV-ն տեսանյութեր (1, 2, 3) է հրապարակել՝ նշելով, որ ԻՀՊԿ-ն տասնյակ տանկեր է տեղափոխում դեպի իրանաադրբեջանական սահման։ Ադրբեջանի հետ սահմանակից իրանական բնակավայրերում սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի կողմից սանձազերծված մարտերի ընթացքում պարբերաբար զինամթերք է ընկնում՝ հրթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Արդեն 2 իրանցի է տուժել։ Իրանը տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ արդեն ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |