Էրդողան․ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի![]() 24 հոկտեմբերի 2020 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակորնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի, փոխանցում է Lenta.ru-ն։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ֆրանսիայի ղեկավարն անհամապատասխան վերաբերմունք է ցույց տալիս իր երկրում ապրող միլիոնավոր բնակիչների հանդեպ, որոնք այլ դավանանք ունեն։ «Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»,- ասել է Էրդողանը։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցչին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Ուսուցչի գլխատման դեպքով Ֆրանսիայում 4 մարդ է բերման ենթարկվել՝ այդ թվում հանցագործի հարազատներից։ Photo. AFP via Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |