Հնարավոր է՝ Անկարան և Կիևը Թուրքիայի տարածքում համատեղ ԱԹՍ-ների շարժիչներ արտադրեն![]() 24 հոկտեմբերի 2020 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն դնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին։ Ուկրաինան շարժիչներ է մատակարարում Bayraktar-ներն արտադրող թուրքական Baykar ընկերության արտադրած Akinci անօդաչուների համար։ Ուկրաինայում տարածք են փնտրում Baykar ընկերության հետ համատեղ ԱԹՍ-ներ արտադրելու գործարան հիմնելու համար։ Ենթադրվում է, որ Ուկրաինայում արտադրվելու են հենց Bayraktar-ներ, որոնք նույնպես կսարքավորվեն ուկրաինական շարժիչներով։ Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է, պայմանագիրը գնահատվում է $69 մլն: Ուրուսկու խոսքով՝ թուրքական կողմը պատրաստ է ներդնում անել ԱԹՍ-ների գործարանի համար, իսկ ուկրաինականը պետք է ներկայացնի հարթակ, որտեղ կկառուցվի այն։ Նշվում է, որ նախկինում Թուրքիան համաձայն էր արտադրությունը դնել Ուկրօբորոնպրոմի գործարաններից մեկում, սակայն ավելի ուշ միտքը փոխել է։ Ուկրաինայի Baykar-ի գործարանում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և կոնստրուկտորներ, Ուկրաինան կստանա իրավունք անօդաչուն իրացնել թե ուկրաինական, թե այլ շուկաներում։ 2019-ի ամռանը Baykar և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Իսկ մեկ տարի անց՝ 2020-ի ամռանը, հայտարարվեց, որ քննարկվում է Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |