ՊՆ․ Մարտերն Արցախում շարունակվել են, սակայն ոչ նույն թեժությամբ, հյուսիսում դիվերսիոն խումբ է չեզոքացվել![]() 24 հոկտեմբերի 2020 - 22:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, նախորդ օրերի համեմատ՝ մեծ լարվածություն չի եղել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ հյուսիսում կեսօրից հետո սկսել է հրետանային հուժկու փոխհրաձգություն, կենտրոնում անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն-հետախուզական մեկ խումբ, դիվերսանտներ չեզոքացնելու գործողությունները շարունակվում են։ Հովհաննիսյանը հայտնել է, որ հարավում ևս թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը փորձում է օջախային գրոհներով առաջ շարժվել, որոշ հատվածներում հետ են շպրտվել ու նահանջել են՝ կորցնելով զրահատեխնիկա։ ՊՆ ներկայացուցիչն ինտերակտիվ քարտեզով ներկայացրել է իրավիճակն Արցախում ու հայտնել, որ հարավում ու հյուսիսում (Թալիշը) ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներ կան, սակայն իրավիճակն անընդհատ փոփոխվում է։ ՊՆ ներկայացրած տեսանյութում երևացող քարտեզը ներառում է նաև Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասն ու որոշ այլ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ դեռ 1994-ից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |