Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն․ Ահաբեկչության վտանգ կա24 հոկտեմբերի 2020 - 23:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Դեսպանատնից նշել են, որ հավաստի հաղորդումներ են ստացել «հնարավոր ահաբեկչական հարձակումների և Միացյալ Նահանգների ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ»։ Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ։ ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։ Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է տարել Լիբիայից ու Սիրիայից ահաբեկիչների, որոնք կռվում են ադրբեջանական բանակի կազմում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |