Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է վիրավոր հայի![]() 25 հոկտեմբերի 2020 - 01:07 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ռազմական հանցագործություն պատկերող ևս մեկ տեսանյութ է տարածվում, որում երևում է` ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում վիրավոր հայ զինծառայողի։ Տեսանյութում անվերջ ռուսերեն հայհոյող ադրբեջանական դրոշի տարբերանշանով կամուֆլյաժ կրող տղամարդը մի քանի սանտիմետր հեռավորությունից ատրճանակով գլխից գնդակահարում է հայկական բանակի կամուֆլյաժով տղամարդուն, որն արնաքամ էր լինում։ Մեկ այլ զինծառայող, նույնպես հայհոյելով, նկարահանում է պրոցեսը։ Ադրբեջանցի զինծառայողի մոտ ատրճանակի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա ոչ թե ժամկետային զինծառայող էր, այլ պրոֆեսիոնալ զինվորական, և, հավանաբար՝ ոչ շարքային, ինչպես նաև՝ որ որևէ վտանգ այդ պահին ադրբեջանցիները չէին զգում, քանի որ դժվար է պատկերացնել ակտիվ մարտում ատճրանակի գերադասումն ինքնաձիգին, այն էլ՝ ինքնաձիգերով զինված հակառակորդի դեմ։ Ավելի վաղ համացանցում ևս մեկ տեսանյութ էր տարածվել, որում երևում է` ինչպես են Արցախի Հադրութ քաղաքում ադրբեջանցի դիվերսանտները կրակահերթով գնդակահարում 2 հայի։ Բացի այդ, Հադրութում դիվերսանտներն իրենց տներում սպանել և խոշտանգել են ևս 4 խաղաղ բնակչի, որոնցից մեկն ուներ հաշմանդամություն։ Մեկ այլ դրվագում, ինչպես պատմել էր ՀՀ օմբուդսմենի գրասենյակը, ադրբեջանցի զինծառայողը զանգել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ գլխատել է նրա եղբորը, ավելի ուշ գլխատված հայ զինծառայողի լուսանկարը հրապարակվել է համացանցում։ Ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին են վկայում նաև այլ տեսանյութեր, այդ թվում` հայ ռազմագերիների նվաստացման, խոշտանգման դեպքեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |