Հայաստանի ԱԳ փոխնախարար է նշանակվել Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Կարինե Ղազինյանը21 փետրվարի 2009 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Կարինե Ղազինյանը նշանակվել է Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |