ԼՂ-ում հոկտեմբերի 26-ին հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածություն կա25 հոկտեմբերի 2020 - 23:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել, ըստ որի ԼՂ հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։00-ից, հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ մասին ասվում է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարության մեջ: Ըստ դրա՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպմանը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: «Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասվում է հայտարարության տեքստում: Հայաստանը և Ադրբեջանը երկու անգամ որոշել են մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |