Լավրով․ ՌԴ համար ընդունելի չէ ԼՂ հակամարտության ռազմական լուծումը26 հոկտեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը համամիտ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության դիրքորոշմանը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը (AMNA) հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը հավելել է նաև, որ Մոսկվան կոչ է անում Թուրքիային իր ազդեցությունն օգտագործել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և բովանդակային բանակցությունների մեկնարկի համար։ «Լեռնային Ղարաբաղի առումով Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները: Չենք թաքցնում, որ մենք չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ (Թուրքիայի,- խմբ.) դիրքորոշմանը: Բարեկամ և եղբայրական համարելով թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդներին՝ մենք չենք կարող կիսել նման մղումները»,- ասել է ՌԴ նախարարը։ «Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լարվածության օջախներում հակամարտությունների (ԼՂ-ում, Սիրիայում և Լիբիայում) կարգավորման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մեր մոտեցումները մի շարք վիճահարույց տարածաշրջանային հարցերում կարող են էապես տարբերվել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ, Սիրիայի և Լիբիայի հակամարտություններում: Լավրովը հիշեցրել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես են գալիս բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Նախարարը նշել է նաև, որ հենց այդ համանախագահների եռյակն է միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |