Հազարավոր սիրիահայեր Հալեպում հաջակցություն Արցախի բողոքի ակցիա են արել26 հոկտեմբերի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 3000 սիրիահայ Հալեպում հոկտեմբերի 25-ին ակցիա է իրականացրել՝ ի զորակցություն Արցախի և դրա նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգությունների դեմ։ «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպել են Քրիստափոր ուսանողական միությունը, Հայ Դատի հանձնախումբը և Սիրիայի երիտասարդաց միությունը։ Նշվում է, որ հայ երիտասարդները բողոքի կանչերով դիմում էին աշխարհին, ինչպես նաև օգտագործում «Արցախը Հայաստան է», «Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» կարգախոսները։
Արաբերենով և հայերենով ելույթներ են ունեցել ինչպես հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ սիրիական կուսակցությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |