Փաշինյան․ Հրադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ չնայած առանձին պրովոկացիաներին

Փաշինյան․ Հրադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ չնայած առանձին պրովոկացիաներին

PanARMENIAN.Net - Չնայած առանձին պրովոկացիաներին՝ Արցախում հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին», - ընդգծել է վարչապետը։

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ադրբեջանական կողմը մի քանի անգամ խախտել է այն։ Հոկտեմբերի 26-ի պայմանավորվածությունից բացի՝ ադրբեջանական կողմը հրադադրի ևս երկու միջնորդություն է անտեսել՝ պաշտոնական Մոսկվայինն ու Փարիզինը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---