ՀՀ ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Մերձավոր Արեւելք

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցերով կմեկնի Մերձավոր Արեւելքի տարածաշրջան: Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը կլինի Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրների բարձրաստիճան ղեկավարության հետ: «Նախարար Նալբանդյանի այցը արաբական երկրներ միտված է վերահաստատելու այն սերտ կապերն ու համագործակցությունը, որ Հայաստանն ունի արաբական աշխարհի հետ եւ նրանց ներկայացնելու Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն եւ նախանշելու փոխգործակցության խորացման ուղիները»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---