Մել Գիբսոն. Աղոթում եմ հայերի և ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար26 հոկտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնն աղոթում է հայ ժողովրդի և ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, գրում է RTVI-ը։ «Խորը վշտով իմացա Արցախում հակամարտության սրման մասին։ Ես այստեղ շատ հայ ընկերներ ունեմ՝ նրանք պատմում են իրենց տառապանքների, մտերիմներին կորցնելու մասին։ Շատ եմ հարգում տոկուն և մեծահոգի հայ ժողովրդին, որը հսկայական դժվարությունների միջով է անցել։ Այդ մարդկանց ունակությունները, ինչպես գիտենք, անսահման են։ Ես աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, որ մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի։ Բարեկամներ, ուժեղ եղեք, շարունակեք ձեր գործը, օրհնի ձեզ Աստված»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |