Սիրիացի զինյալը ԼՂ մարտերում մի կերպ է խուսափել սպանվելուց, նրա 11 ընկերը մահացել է26 հոկտեմբերի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի զինյալը, որի հետ հարցազրույց էր արել Մերձավոր Արևելքի իր ուսումնասիրություններով հայտնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը, հոկտեմբերի 25-ին մի կերպ է խուսափել Լեռնային Ղարաբաղի մարտերում սպանվելուց։ Հայկական մեկ կրակից սպանվել է նրա ստորաբաժանման 11 անդամ, մոտ 40-ը՝ վիրավորվել։ Ըստ Ցուրկովի՝ նրանք էլիտար ստորաբաժանումների նախկին զինյալներ են, «թնդանոթի միս»։ Ցուրկովն այդ զինյալին պայմանական անվանում է Աբդել Բասիթ. նա պատմել էր, որ իրենց ուղիղ առաջնագիծ են ուղարկել։ «Իրավիճակը սարսափելի է, սարսափելի է։ Մարտերն ամեն օր են։ Հանգիստ չկա։ Բազմաթիվ տղամարդիկ կորած են և չենք կարողանում գտնել նրանց», - ասել է նա։ Բասիթը Հոմսի գյուղաբնակ շրջաններից է, Ռասթանից։ Նրա խոսքով՝ հայրը պարտքեր ունի, դրա համար ստիպված է եղել Ադրբեջան մեկնել։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մոտ 200 զինյալ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |