$100 Formula 1-ի ավտոարշավորդից՝ «1000 դրամի» հիմնադրամին![]() 26 հոկտեմբերի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Formula 1-ի նիդեռլանդցի ավտոարշավորդ Մաքս Վերսթափենը հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայում կայացած մրցավազքում գրավել է 3-րդ տեղն ու հաղթանակը նշելու համար $100 փոխանցել Հայաստանի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ «Ես չէի կարող վայելել այս հաղթանակը՝ առանց հայ զինծառայողների աջակցության հիմնադրամին փոխանցում կատարելու, որոնք ամեն օր զոհում են իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի»,- ասել է նա, փոխանցում է 1000+ հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |