Ավստրիայի և Նիդերլանդների ղեկավարները քննադատել են Էրդողանին՝ Մակրոնին վիրավորելու համար26 հոկտեմբերի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական արտահայտությունները, որոնք նա հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Կուրցը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ Թուրքիան գնալաով հեռանում է Եվրամիությունից։ «Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի արտահայտությունները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։ Դրանք կրկին վկայում են, որ Թուրքիան գնալով ավելի շատ է հեռանում Եվրամիությունից և մեր ընդհանուր աշխարհներից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն՝ Ֆրանսիային», - գրել է նա Twitter-ում։ Էրդողանին դատապարտել է նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն։ «Էրդողանի արտահայտությունները Մակրոնի հասցեին անթույլատրելի են։ Նիդերլանդները սատարում է Ֆրանսիային և Եվրամիության հավաքական արժեքներին։ Հանուն խոսքի ազատության՝ ընդդեմ ծայրահեղականության»,-գրել է նա Twitter-ում։ Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իսլամի մասին վերջինիս արտահայտությունների համար, ու հայտարարել, թե նա «հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»։ Ֆրանսիան դրանից հետո հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների։ Իր հերթին, Մակրոնն Էրդողանի խոսքերը որակել է վիրավորանք և հայտարարել, որ նա չափերն անցել է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |