Իդլիբում ռուսական ավիահարվածից 56 թուրքամետ զինյալ է ոչնչացվել![]() 26 հոկտեմբերի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորման ճամբարի վրա հասցված ռուսական ավիահարվածներից սպանվել է առնվազն 56 մարտիկ, 100-ից ավելին՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։ Նշվում է, որ ծանր վիրավորվածները շատ են, ինչի պատճառով մահերի թիվը կարող է աճել։ Ֆայլաք ալ-Շամ խմբավորման ճամբարը տեղակայված էր Իդլիբի շրջանում՝ թուրք-սիրիական սահմանի մոտ։ Խմբավորմանն աջակցում է Թուրքիան, այն գործակցում է Անկարայի աջակցությունը վայելող մեկ այլ խմբավորման՝ «Սիրիական ազատ բանակի» հետ։ Վերջինիս զինյալները Թուրքիայի նախաձեռնությամբ գումարի դիմաց կռվում են Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից։ Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ կարողացել են հետ շպրտել զինյալներին՝ դեպի Թուրքիայի հետ սահման։ Middle East Institute-ի Սիրիայի ծրագրի ղեկավար Չարլզ Լիսթերի խոսքով՝ այս խմբավորումը Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում թիվ մեկ լիազորն է, որն ապահովում է այդ երկրի զինված ուժերի գործողությունները։ Ըստ մասնագետի՝ սա Մոսկվայից Անկարային ուղղված ուղիղ ուղերձ է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |