ՊԲ-ն ադրբեջանական IAI Harop ԱԹՍ է խոցել![]() 26 հոկտեմբերի 2020 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի՝ հարվածային-հետախուզական IAI Harop իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք, փոխանցում է Karabakh Records Telegram-ալիքը։ Տելեգրամյան մեկ այլ ալիք՝ Re:public Of Artsakh-ը, կադրեր է հրապարակել խոցված ԱԹՍ-ից։ Ադրբեջանական բանակն արցախյան ճակատում կիրառում է հիմնականում թուրքական ու իսրայելկան արտադրության ԱԹՍ-ներ։ Իսրայելի կողմից ադրբեջանական բանակին զենքի վաճառքի պատճառով այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ է կանչվել խորհրդակցությունների, նույն պատճառով Իսրայլեի հայ համայնքը զանգվածային մի քանի բողոքի ակցիա է իրականացրել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |