Covid-19-ով 482 պացիենտ սպասում է հոսպիտալացման․ 249 ազատ մահճակալ կա26 հոկտեմբերի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ի դրությամբ հոսպիտալացման իր հերթին է սպասում կորոնավիրուսով վարակված 482 պացիենտ: Միևնույն ժամանակ, ազատ մահճակալների թիվը 249 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը` նշելով, որ իրավիճակը շատ մտահոգիչ է։ Ըստ առողջապահության նախարարության՝ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն ահազանգել էր, որ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահի մարտի դաշտում վիրավորվածները կարող են մնալ առանց բուժօգնության: Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 78,810-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 973-ով (Նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը, կիրակի էր և կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների մի մասը չի աշխատել): Փաստացի բուժվում է 26,113 մարդ։ Պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |