ՊՆ․ ԱՀ սահմանին կրակի խտությունը կտրուկ մեծացել է, Մարտունին, Մարտակերտը հրթիռակոծվում են

ՊՆ․ ԱՀ սահմանին կրակի խտությունը կտրուկ մեծացել է, Մարտունին, Մարտակերտը հրթիռակոծվում են

PanARMENIAN.Net - Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր»,- ասվում է գրառման մեջ։

Թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան, չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---