Փաշինյան․ Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի![]() 26 հոկտեմբերի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հարցով հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, սակայն պատրաստ չէ կապիտուլյացիայի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը, մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի, և որքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ պետք է ռեսուրսները կենտրոնացնել՝ «Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար»։ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ոչ թե հարցի կարգավորում, այլ ԼՂ կապիտուլյացիա է ուզում, իսկ հայկական կողմը ճկունություն է ցուցաբերել, բայց այն ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |