Վարչապետ․ Դասալիքները պիտի հանրային պարսավանքի արժանան, ամեն տղամարդ պետք է ոտքի կանգնի26 հոկտեմբերի 2020 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառով լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախում փոխզիջումնային տարբերակի հասնելու համար անհրաժեշտ է այս պահին սահմանին կանգնել։ Նա հիշեցրել է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ անձը բժշկի հետ համաձայնության են եկել՝ առաջնագիծ չգնալու համար կորոնավիրուսի դրական թեստ կեղծելու մասով։ Փաշինյանը նշել է, որ «Հայաստանում չպետք է լինի բժիշկ, որ, թեկուզ իր որդու համար, կորոնավիրուսի դրական տեղեկանք տա և չպիտի լինի մարդ, որ ձեռքը պարզի՝ վերցնելու այդ տեղեկանքը»: Ըստ նրա՝ նման իրավիճակն ավելի ծանր պետք է լինի, քան հայրենիքի համար զոհվելը։ «Պատրաստ եմ ենթարկվել ձեր ցանկացած որոշման, բայց քանի դեռ կատարում են գերագույն հրամանատարի պարտականությունները, և քանի դեռ ՀՀ գերագույն հրամանատարն եմ, պահանջում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին։ Հասկանում եմ, որ մյուս կողմից ես էլ ժողովրդի ծառան եմ, ես էլ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել։ Իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի ու գնա զինկոմիսարիատ։ Սա իմ հրամանն է», - հայտարարել է վարչապետը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |