ՊՆ․ Հարավ-արևելքում հակագրոհով առաջնագիծը վերականգնել ենք, Հադրութում դիվերսանտների ենք ջախջախում

ՊՆ․ Հարավ-արևելքում հակագրոհով առաջնագիծը վերականգնել ենք, Հադրութում դիվերսանտների ենք ջախջախում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին ադրբեջանական բանակն ու նրանց միացած ուժերը հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել, նրանց չի հաջողվել ճեղքել ռազմաճակատի տվյալ բնագիծը, որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, սակայն հայկական ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել ու վերականգնել առաջնագիծը, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հադրութից հյուսիս գտնվող գյուղերում դիվերսիոն խմբերի որոնման ու ջախջախման գործողություններ են իրականացվել, որոշ տեղերում դրանք շարունակվում են։

«Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո՛, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, տոկունությանը։ Հայ զինվորը, եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկջոկատայիններին»,-ասել է Հովաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---