Թրամփ․ Ղարաբաղում հրադադարը պահպանվում է26 հոկտեմբերի 2020 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Ըստ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է, չնայած հայկական կողմը հոկտեմբերի 26-ի առավոտից հայտնում է պայմանավորվածության խախտման մասին։ Լրագրողի ճշտող հարցին Թրամփը պատասխանել է․ «Այն պահպանվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է»։ Հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի հայտարարված ժամից 45 րոպե անց, Ադրբեջանը լրջորեն խախտել է այն՝ հարձակվել, թիրախավորել խաղաղ բնակավայրեր, օրվա ընթացքում կիրառել փողային և ռեակտիվ հրետանի, տանկեր։ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 26-ին Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ։ Սա կրակի դադարեցման շուրջ երրորդ պայմանավորվածությունն էր։ Նախկինում Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու անգամ որոշել էին մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |