Ահաբեկչություն՝ Թուրքիայում․ Իսկենդերուն քաղաքում պայթյուն է եղել

Ահաբեկչություն՝ Թուրքիայում․ Իսկենդերուն քաղաքում պայթյուն է եղել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել երկու ահաբեկչին հետապնդելու ժամանակ, հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, զոհեր չկան։ Նահանգի ղեկավարը հայտնել է, որ գործողությունը շարունակվում է։

Ըստ թուրքական աղբյուրների, սակայն, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Նման զգուշացում արվել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից՝ այդ երկրում գտնվող ամերիկացիների ու օտարերկրացիների համար։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---