Աշտարակում քաղաքացիներն արգելել են թուրքական բեռնատարների շարժը․ Դրանք ոստիկանություն են տարվել27 հոկտեմբերի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում մի խումբ քաղաքացիներ նկատել են թուրքական համարանիշերով մի քանի բեռնատար, կանգնեցրել են դրանք և արգելել տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ քաղաքացիները մատնանշել են Արցախի պատերազմին թուրքական հանցավոր ներգրավվածությունը և այդ բեռնատարերից բխող հնավոր վտանգը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բեռնատարերը տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին՝ հանգամանքները պարզելու։ Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմում Ադրբեջանն ունի Թուրքիայի քաղաքական և ռազմական լիակատար աջակցությունը։ Ադրբեջանի օգտագործման են տրված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչուներ։ Բացի այդ, Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի ահաբեկիչ-զինյալներ։ Կառավարության որոշմամբ Հայաստանում 2020-ի դեկտեմբերի 31-ից ժամանակավորապես արգելվել է թուրքական ապրանքների ներմուծում և իրացումը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |