Կոնգրենսական Փալոուն․ Պոմպեոն պետք է պնդի ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդնումը

Կոնգրենսական Փալոուն․ Պոմպեոն պետք է պնդի ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդնումը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ֆրանկ Փալոունը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մեխանիզմների ներդնման հարցում։

«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտել, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային մշտադիտարկել շփման գիծը, ինչպես նախատեսված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրով: Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի այս հարցը»,- գրել է կոնգրեսականը թվիթերյան իր էջում։ :

2015-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը առաջարկում էին հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի դիտարկման համակարգ սահմանել։ Նման մեխանիզմի անհրաժեշտությունը շարունակաբար պնդում են նաև Հայաստանի և Արցախի կառավարությունները, Ադրբեջանը, սակայն, տարիներ շարունակ հրաժարում է դրանցից։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---