էռնեկյանը $3.5 մլն կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին![]() 27 հոկտեմբերի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը $3.5 մլնկնվիրաբերի«Հայաստան» հիմնադրամին։ Նա արդեն փոխանցել է 1 միլիոն 200 հազար դոլար, առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը: Էռնեկյանը միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: «Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է: Շնորհակալ ենք», - գրել է Արշամյանը: «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժման արդյունքում արդեն 150 մլն դոլարից ավելի է հանգանակվել։ Գործարար Էռնեկյանը Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ անելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |