Իրանի բանակի հրամանատար․ Խստորեն կպատժենք մեր սահմանի մոտ թաքֆիր-ահաբեկիչներին![]() 27 հոկտեմբերի 2020 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը խստորեն կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) իր սահմանների մոտ, հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի ընթացքում, փոխանցում է Mehr-ը: Մուսավին նշել է, որ թաքֆիր-ահաբեկիչները և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մերժված տարրեր են ամբողջ աշխարհում, իսկ դրանց ներկայությունն ատելություն ու վտանգավոր դրություն են առաջացնում։ Նա շեշտել է` մարդկանց և հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը կարևոր խնդիր է իրենց համար։ «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում և անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա։ Մուսավին նշել է, որ երկրների տարածքային ամբողջականության հարգումը և միջազգային սահմանների պաշտպանությունն իրենց սկզբունքներից մեկն է, ու չեն հանդուրժի տարածքային ամբողջականության որևէ փոփոխություն։ Ավելի վաղ խոսելով ԼՂ հակամարտության մասին, Իրանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ իրենք չեն հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա: Իրանը նաև զգուշացրել է, որ պատասխանելու է իր տարածքի վրա ցանկացած հարձակման՝ անկախ նրանից, որ դա կարող է պատահականություն լինել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |