ՊՆ․ Հակառակորդը կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը27 հոկտեմբերի 2020 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Արցախի հյուսիսում մարտական գործողությունները համեմատաբար թեթև լարվածության էին, մի շարք գյուղերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցումները և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դաշտավայրերում որոշ հաջողություն ունենալուց հետո ադրբեջանցիներն ու ահաբեկիչները փորձում են զարգացում գրանցել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, դա այնքան էլ չի հաջողվում, բարդ պայքար է ընթանում։ «Հակառակորդն այլևս կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը․ դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին՝ տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից, հետևաբար՝ իրավիճակն այլ է, դինամիկ զարգացումների տեղեկություններ մենք այլևս չենք կարող տալ»,- ասել է նա։ Ասուլիսի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը քարտեզով ցույց է տվել հարավում հակառակորդի առաջխաղացման պատկերը։
«Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա, այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձությունները հետ են մղվել, ԱԹՍ, հրետանի են կիրառել, հաջողության չեն հասել»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ մի շարք գյուղերում դիվերսանտների փոքր խմբերի դեմ պայքարը շարունակվում է՝ 24-ժամյա ռեժիմով ու ոչ մեծ լարվածությամբ մարտերով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |