Պուտինը Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ահաբեկիչների ներգրավվածության շուրջ![]() 27 հոկտեմբերի 2020 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճող ծավալների մասին։ Պուտինը տեղեկացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կապի, ճգնաժամի դեէսկալացիայի և շուտափույթ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, այդ հակամարտությունների կարգավորումը։ Թուրքիան, Ադրբեջանից բացի, վարձկան ահաբեկիչների է տեղափոխում նաև Լիբիա, լարում իրավիճակը Սիրիայում։ Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվում հազարավոր սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես զինյալները, նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |