Գլենդելի քաղխորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը28 հոկտեմբերի 2020 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Հոկտեմբերի 27-ին կառույցը բանաձև է ընդունել։ «Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս՝ շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»: Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգնել ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8-րդ նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել Ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան |