ՀՀ-ում կորոնավիրուսի 2241 նոր դեպք կա և 26 մահ28 հոկտեմբերի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 82,651-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2241-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 26 դեպք կա, 21-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1243 դեպք կա, այլ պատճառով՝ 352։ Ապաքինվել է ևս 694 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 52,508 է, փաստացի բուժվողներինը՝ 28,548 է։ Մեկ օրում թեստավորվել է 4695 մարդ։ Ընդհանուր առմամբ, 387,633 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |